ՓՈԹՈՐԻԿ

 

15052

 

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:

Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:

Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

— Բարեբախտաբար, — կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:

— Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:

Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ /

 Խարիսխ-ծովի հատակին կառչող ճանկավոր հարմարանք, որ հաստատուն կանգնեցնում Է նավերն ու նավարկության այլ միջոցներով:

Փութ-ծանրության ռուսական չափ

  1. Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր:

Պայծաո գարնանաին օր էր, եղանակը հրաշալի:

Փոթորիկ բարձրացավ:

Մեծ փոթորիկը բոլոր ծառերը բարձրացրեց վերև:

Ժողովուրդը ուրախացավ:

Ժողովուրդը ուրախացավ, երբ

 

 

  1. Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:

Օրինակ՝ անտառներ-անտառ

Դաշտեր-դաշտ

Ծովեր-ծով

Օվկիանոսներ-օվկիանոս

Արկածներ-արկած

Ամպեր-ամպ

Ծառեր-ծառ

Արմատներ-արմատ

Ճյուղեր-ճյուղ

 

4.Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:

Ինչպիսի՞ Ի՞նչ Ի՞նչ է անում
 մեծ  նավ  գնում էր
 ուժեղ  փոթորիկ  բարձրանում էր
     
     
     

 

  1. Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակիր բլոգում:

«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին» , «Ելակի ծառերի անտառում»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s