Ջաննի Ռոդարի
Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր
մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
— Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով,
աստղացույցներով:
- Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:
Երբ առաջին անգամ տեսա քույրիկիս, դա ամենագեղեցիկ բանն էր:
2.Դու՛րս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: գանգատվում-բողոքել տրտնջում- դժգոհություն՝ անբանականություն հայտնել, մի բանից՝ մեկից, դժգոհել:
3.Տեքստի եզակի գոյականները դարձրու՛ հոգնակի, հոգնակիները՝ եզակի:
Աչք-աչքեր, արեգակ-արեգակներ, կյանք-կյանքեր, նա-նրանք,
ջուր-ջրեր, հոլանդացի-հոլադացիներ, մանրադիտակ-մանրադիտակներ,
4.Գոյականներին հատկաններ ավելացրու և դարձրու՛ բառակապակցություններ:
Պայծառ արեգակ: Շողացող աչքեր: Եռջանիկ կյանք: Նրանք ժպտում էին: Մաքուր ջուր: Մեծ մանրադիտակ: