Բարև Թումանյան պապիկ, ես Դավիթն եմ, սովորում եմ երրորդ դասարանում:Նախ ուզում եմ շնորհավորել քո ծնունդը,գիտեմ որ լրացավ 151 ամյակդ: Շատ եմ կարդացել քո հեքիաթներից, դու իմ սիրելի հեղինակներից ես, և ուզում եմ շնորհակալություն հայտնել գեղեցիկ և հետաքրքիր ստեղծագործությունների համար:Հիմա կառանձնացնեմ իմ կարդացած հեքիաթներից մի քանիսը՝ «Անխելք մարդը», «Ճամփորդները», «Խելոքն ու հիմարը», «Պոչատ աղվեսը» և այդպես շատ հեքիաթներ:
Սիրով՝ քո թոռնիկ Դավիթ Հակոբյան