Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

  1. Դուրս գրիր անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրիր։
  2. Խորհուրդ տուր շանը։
  3. Քո  կարծիքով  ճիշտ  վարվեց կատուն։
  4. համացանցից 5 տեղեկություն գտիր շան կամ կատվի մասին։
  5. Քեզ դուր եկած հատվածը նկարիր  paint-ով և ավելացրու հրապարակմանդ                                                                                                                                                                                1.Ճոն- կաշվից՝ մորթից հագուստեղեն (մուշտակ, գլխարկ ևն) կարող արհեստավոր:

          Քուրք- մուշտակ

         Կուճին- ստամոքս

         Փափախ- մորթե գլխարկ

         Մուշտարու- հաճախորդ, այցելու

         Դիվանբաշի- գլխավոր դատավոր:

         Գդակ- տղամարդու մորթե գլխարկ, փափախ

2. Խորուրդ կտամ շանը որ չգնա կատվի մուտ։

3. Ոչ, քանի որ չի կարելի սուտ խոսել։

4.Աշխարհում շունը համարվում է մարդու լավագույն և հավատարիմ ընկերը։Գոյություն ունեն շների տարբեր ցեղատեսակներ, օրինակ Հայաստանում ունենք հայկական «գամփռ » ցեղատեսակը։ Շները ծառայում են որպես պաշտպաններ սահմաններում, փրկարարներ, լավ ընկերներ փոկրիկների համար։Շները նաև ունեն բուժիչ հատկություններ։Կան հատուկ ցեղատեսակներ և հատուկ  վարժեցված շներ ովքեր օգնում են հիվանդներին։

Փետրվարի 22-ին Ճապոնիայում նշում են Կատուների օրը: Կատուների ականջները պտտվում են 180 աստիճան: Ցանկացած կատվի ականջում կա 32 մկան, ականջը կառավարելու համար օգտագործվում է 12 կամ ավել մկան:Եթե կատուն 3 տարեկան է, դա մարդու 21 տարեկանն է, համապատասխանաբար 8 տարեկանը՝ 40 և 14 տարեկանը՝ 70:Եթե ձեր կատուն ձեզ մոտ է, և նրա պոչը դողում է, ապա դա ամենամեծ վկայությունն է, որ նա ձեզ շատ է սիրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s