Ուսումնական առաջին շրջանի հաշվետվություն

Ես Հակոբյան Դավիթն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրուցում, 3 -րդ դասարանում: Ես սեբաստացիում եմ նախակրթարանից: Լինելով սեբաստացի սովորել եմ լինել՝ ինքնուրույն, ազատ, անկախ, ուժեղ…

Շատ եմ սիրում ճամփորդել, հատկապես ընկերներիս հետ: Մասնակցել եմ հետևյալ ճամփորդություների՝  Թումո, Մեղրաձոր, Ծաղկաձոր ընտանիքիս հետ: Բոլորն էլ շատ եմ հավանել, օրինակ ՝ այցելելով Թումո  տեխնոլոգիաների կենտրոն ծանոթացանք շոշափելի մաթեմատիկայի հետ, ստացանք տարբեր երկրաչափական պատկերներ: Ճամփորդելով Մեղրաձոր այցելեցինք Թեժառույքի վանք: Ծաղկաձոր այցելել եմ իմ ընտանիքի հետ, ամառային արձակուրդների ընդացքում:

Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոցում ընկեր Ալիսի օգնությամբ քանդակում ենք տարբեր քանդակներ, իսկ տեխնոլոգիայի հարցում մեզ օգնում է ընկեր Տաթևը: Շատ եմ սիրում հեծանվավարության պարապունքները, ընկեր Անուշի օգնությամբ սովորել եմ վարել երկու ականի հեծանիվ:

Կրթահամալիրում նշվում են շատ տոներ, որոնց սիրով մասնակցում եմ: Սեպտեմբերից մինչև հիմա մասնակցել եմ «Ամամանորի ծես» , «Սուրբ Ծնունդ» , « Լույսեր, գույներ, ղողանջներ» , «Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց»,  «Սեբաստացու օրեր» , « Թթուդրիկ» ,  «Հարիսայի տոնը» ծեսերին:

Ես շատ ընկերներ ունեմ և բոլորին շատ սիրում եմ, և բոլորի հետ ընկերություն եմ անում:

Ես շատ եմ սիրում մեր այցերը դեպի «Տիգրան Հայրապետյան» գրադարան, որտեղ մենք հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում: Այնտեղ շատ հետաքրքիր գրքեր կան տարբեր տարիքի մարդկանց համար և տարբեր թեմաներով: Իմ վերջին այցի ժամանակ ես վերցրեցի Հ.Թումանյանի հեքիաթների գիրքը, որպեսզի արձակուրդների ժամանակ ընթերցեմ: