
Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, որովհետև այնտեղ իմ օրը շատ լավ է անցնում, այնտեղ ես ազատ եմ: Այնտեղ ես հեծանիվ եմ վարում, լողում եմ: Կրթահամալիրը հայտնի է նաև իր Ագարակով: Մենք հաճախ ենք այցելում կենդանիներին , կերակրում և խնամում ենք նրանց: Այնտեղ նաև ձիավարում ենք:Մենք շատ ենք ճամփորդում: Մեր կրթահամալիրում կա նաև կավագործության արվեստանոց,որտեղ կավով քանդակներ ենք պատրաստում:Ես սիրում եմ իմ գունավոր և ազատ կրթահամալիրը: